Ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը համերգներով հանդես Ճապոնիայում, հիշեցնենք, որ նա 93 տարեկանում էլ շարունակում է ակտիվ բեմական կյանքով ապրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է համերգների կազմակերպմամբ զբաղվող Hayashi International Promotion-ի պաշտոնական կայքը:
Համերգները տեղի կունենան շանսոնյեի ծննդյան օրվան նախորդող և հաջորդող օրերին՝ մայիսի 21-ին Օսակա քաղաքում և 23-ին` Տոկիոյի Սիբույա շրջանում: