Մարտի 20-ին ԱՄՆ-ում 91 տարեկան հասակում մահացել է գործարար Փիթեր Փեթրերսոնը:
«Ինտելեկտը, սրամտությունը և ապագայի տեսլականը նրան ոգեշնչող առաջնորդ էին դարձրել», - ասվում է Associated Press գործակալությանը Փեթերսոն ընտանիքի տված հայտարարության մեջ:
Փեթերսոնը մահացել է Նյու Յորքի իր տանը:
Փիթեր Փեթերսոնը ամերիկացի թոփ-մենեջեր էր, հանրապետական քաղաքական գործիչ, հրապարակախոս և բարերար: 1985 թվականից Blackstone Group-ի համահիմնադիրն է, որի նախագահն է եղել երկար տարիներ:
Forbes-ի տվյալներով, նրա կարողությունը կազմում է 2 մլրդ դոլար: