Իրաքում հունվարի վերջի դրությամբ մոտ 19 հազար մարդ է ձերբակալվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ ենթադրվող կապերի պատճառով, գրում է Associated Press գործակալությունը:
Բացի այդ, 2013 թվականից 3 հազար մեղադրյալներ իրաքյան իշխանությունների կողմից դատապարտվել են մահապատժի: Հունվար ամսվա տվյալների համաձայն՝ ընդհանուր առմամբ երկրում ձերբակալվել Է 27 հազար 849 մարդ: Նրանցից մոտավորապես 8 հազարը կալանքի տակ են գտնվում 2013-2018 թվականներին ահաբեկչական գործունեությունների մասնակցելու մեղադրանքով: