Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին մեղադրանք է առաջադրվել իր նախընտրական արշավի անօրինական ֆինանսավորման գործով, հայտնում է Le Monde թերթը:
Նշվում է, որ Սարկոզիին մեղադրանքներն են առաջադրվել «Պասիվ կոռուպցիա (կաշառքների ստացում), «Նախընտրական արշավի անօրինական ֆինանսավորում», Լիբիայի «Պետական միջոցների անօրինական ստացում եւ տնօրինում» հոդվածներով:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին ձերբակալել էին մարտի 20-ին: Նրան հարցաքննել են 2007 թվականին իր նախընտրական արշավը Լիբիայից ֆինանսավորելու գործով: