Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտադիր է եվրոպական երկրներին համոզել հետևել Լոնդոնի օրինակին և արտաքսել ռուս դիվանագետներին: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Որպես արտաքսման պատճառ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պատրաստվում է առաջարկել բրիտանական Սոլսբերի քաղաքում նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորումը:
Նշվում է, որ մարտի 22-ի երեկոյան ԵՄ գագաթաժողովի մասնակիցների հետ ընթրիքի ժամանակ Մեյը պատրաստվում է առաջ տանել այն գաղափարը, որ Մոսկվան սպառնալիք է ամբողջ Եվրոպայի համար, այլ ոչ թե ռազմավարական դաշնակից։