Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը այսօր ստացավ Հայաստանի 2017 թվականի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը:
Նա 7-րդ անգամ անընդմեջ և 8-րդ անգամ իր կարիերայի ընթացքում դարձավ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ:
Երկրորդ տեղը զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և մակեդոնական «Վարդարի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը, իսկ երրորդ հորիզոնականը՝ Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Ուրալ» թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը: