Արցախ այցելության համար ադրբեջանական բանտում հայտնված բլոգեր Ալեքսանդր Լապշինը կժամանի Հայաստան:
«Իսկ ես գնում եմ Երևան՝ զբոսաշրջային ցուցահանդեսի: Կներկայացնեմ իմ հեղինակային ծրագիրը՝ «Բաքվում Լապշինի հետքերով», ծրագրում Մեհրիբան Ալիևայի անձնական օդանավով թռիչքն է, Կուրդախանի բանտում all inclusive հանգիստը և Ծանր հանցագործությունների Բաքվի դատարանը: Տուրի արժեքը պայմանագրային է :) Կատակ:
Իրականում ցուցահանդեսին պատմելու եմ ճամփորդությունների մասին, հետաքրքիր է լինելու, համեցե՛ք», - գրել է Լապշինը ֆեյսբուքյան իր էջում: