Կիևի Ռերիխի անվան հանրային գրադարանում արդեն մեկ ամիս է, ինչ գործում է հայկական մշակույթի «Նավասարդ» թանգարան-սրահը: Պատմականորեն այնպես է ստացվել, որ գրադարանը երկար ժամանակ համագործակցել է հայ համայնքի հետ, ուստի որոշում է կայացվել բացել հայկական մշակույթին, գրականությանն ու արվեստին նվիրված սրահ։
Ինչպես հայտնում է AnalitikaUA.net-ը՝ Կիևի հայ համայնքի կանանց կոմիտեի և գրադարանի ներկայացուցիչների համատեղ ջանքերով հավաքվել են մեծ թվով գրքեր, նկարներ և հայկական մշակութային ժառանգության այլ նմուշներ: Թանգարանի բացման արարողությունը կայացել է Մայրենի լեզվի միջազգային օրը՝ փետրվարի 21-ին Ռերիխի անվան գրադարանում, որը գտնվում Է Կիևի Երևանյան 12 հասցեում։
Միջոցառման ընթացքում Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի ղեկավար Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը փոքր խաչքար է նվիրել սրահին և օրհնել կազմակերպիչներին ու նրանց նախաձեռնությունը։