Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կրել է 5-րդ պարտությունը հավակնորդների մրցաշարում, հայտնում է «Արմենպրես»-ը:
Բեռլինում ընթացող հավակնորդների մրցաշարի 11-րդ տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցում էր Ռուսաստանի ներկայացուցիչ, աշխարհի փոխչեմպիոն Սերգեյ Կարյակինի հետ:
12-րդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրիշչուկը:
11-րդ տուրից հետո առաջատարը չի փոխվել: Ֆաբիանու Կարուանան ունի 7 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 6,5 միավոր ունի Շահրիյար Մամեդյարովը: 6-ական միավորով 3-4-րդ տեղերն են կիսում Սերգեյ Կարյակինը և Ալեքսանդր Գրիշչուկը: Դին Լիժենն ունի 5,5, Վլադիմիր Կրամնիկը՝ 5, Ուեսլի Սոն 4,5, իսկ Լևոն Արոնյանը 3,5 միավորով վերջինն է: