Հազարավոր մարդիկ շաբաթ օրը Եվրոպայի տարբեր քաղաքներում ցույցեր են անցկացրել՝ բողոքելու Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրին քաղաքում Թուրքիայի ռազմական գործողություններ դեմ, հայտնում է ANF News-ը:
Ցույցեր են անցկացվել Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում և այլ քաղաքաներում, Գերմանիայի Համբուրգ քաղաքում և մի շարք այլ քաղաքներում:
Սիրիայի Աֆրին քաղաքում Թուրքիայի ռազմական գործողությունները դատապարտող նման ցույցեր են կազմակերպվել նաև Բրիրանիայի, Շվեդիայի և մի շարք այլ երկրների տարբեր քաղաքներում:
Նշենք, որ մարտի 24-ը հայտարարվել էր «Աֆրինի միջազգային օր»՝ որպես բողոքի նշան այնտեղ Թուրքիայի կողմից իրականացված ռազմական ներխուժմանը: