Իտալիայի խորհրդարանի վերին պալատի նախագահ է ընտրել Մարիա Էլիզաբեթթա Ալբերտի Կազելլատին, հայտնում է Euronews-ը։
Հանրապետության պատմության մեջ առաջին դեպքն է, երբ նախագահից հետո երկրորդ պաշտոնը կին է ստանձնում։
Կազելլատին «Առաջ, Իտալիա» կուսակցության անդամ է 1994 թվականից։ Նույն թվականին նա ընտրվել է սենատոր:
Նա հինգ անգամ սենատոր է ընտրվել`զբաղեցնելով խմբակցության ղեկավարի տեղակալի պաշտոնը և աշխատել առողջապահության կոմիտեում: