Դանիայի հետ սահմանին Գերմանիայի ոստիկանությունը ձերբակալել է Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնին, հայտնում է Интерфакс-ը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Պուչդեմոնը լքել է Ֆինլանդիան, և նրա գտնվելու մասին այդ երկրի իշխանությունները ոչինչ չգիտեն։
Իսպանիայի Գերագույն դատարանի դատավոր Պաբլո Լյարենան մարտի 23-ին տվել է Պուչդեմոնին և Կատալոնիայի՝ Իսպանիայի տարածքից դուրս գտնվող մի շարք այլ քաղաքական գործիչների ձերբակալման եվրոպական օրդեր։