Կատալոնիայում բողոքի ցուցերի ժամանակ ոստիկանության հետ բախումների ժամանակ 98 մարդ է տուժել: Ոստիկանությունը հայտնում է երեք ձերբակալվածների մասին:
Հիշեցնենք, Բարսելոնայում անկարգություններ են սկսել այն բանից հետո, երբ մարտի 25-ին Գերմանիայում ձերբակալվել է Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը: Նրան ձերբակալելու մասին հրամանագիր էր տվել Իսպանիայի Գերագույն դատարանը: