Ուկրաինական «Ձայնը» մրցույթի «Նոկաուտներ» փուլում տաղանդավոր երգչուհի Սրբուհի Սարգսյանը մարտի 25-ին զուգերգով հանդես է եկել ոչ պակաս տաղանդավոր Ալինա Ռուսաևայի հետ, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։
Աղջիկները երգել են Իրինա Բիլիկի «Ти Мій» երգը, և հաջորդ փուլ է անցել Սրբուհին։
Դեռ ելույթից առաջ նա խոստովանել է. «Շատ եմ ուզում հաղթանակ բերել Հայաստանին։ Շատ եմ ուզում»։
Թինա Կարոլն էլ գովասանքի խոսքերը չի խնայել։
«Ես առաջին անգամ «Ձայնում» լսեցի կանացի այսքան ուժեղ վոկալ։ Սրբուհի, խոսքս ձեր մասին է։ Դուք ինձ համար կատարողի օրինակ եք»,- ասել է երգչուհին։