Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախկին դեսպան Հանս- Յոհան Շմիդտին: Այս մասին հայտնում են Արցախի ԱԺ հանրային կապերի բաժնից:
Ազգային ժողովի ղեկավարը բարձր է գնահատել նախկին դեսպանի՝ Արցախի հանդեպ ունեցած շարունակական հետաքրքրությունը և պատրաստակամություն հայտնել պատասխանել Արցախի տարբեր ոլորտներից նրան հետաքրքրող հարցերին:
Հանս-Յոհան Շմիդտը խորհրդարանի ղեկավարին է ներկայացրել Հայաստանի հետ կապված կրթական ոլորտում իրականացվող ծրագրերը՝ մասնավորապես խոսելով դասախոսությունների և ուսանողներին եվրոպական կրթական նախագծերին մասնակից դարձնելու աջակցության մասին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Ղարաբաղյան հակամարտության լուծման հեռանկարներին, արցախցիների ազատ տեղաշարժի իրավունքին, դիվանագիտական շփումներին և այլ հարցերով գերմանական փորձին վերաբերող թեմաներ: