ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն քննարկել են ռուս դիվանագետների արտաքսման հարցը «Սկրիպալի գոծի» առնչությամբ: Այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ» գործակալությունը:
«Նախագահ Դոնալդ Թրամփն այսօր խոսել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ՝ հաստատելու երկու երկրների համերաշխությունը Միացյալ Թագավորության հետ և քննարկելու ռուս հետախույզների համատեղ արտաքսումը՝ Ռուսաստանի կողմից Միացյալ Թագավորության տարածքում ռազմական տիպի քիամիական զենքի օգտագործման ի պատասխան»,- ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:
Ավելի վաղ Եվրամիության 16 երկրներ, ինչպես նաեւ ԱՄՆ-ը, Կանադան, Նորվեգիան, Ուկրաինան և մի շարք այլ երկրներ ռուս դիվանագետների արտաքսման մասին որոշում են ընդունել: Մասնավորապես, ԱՄՆ-ի իշխանությունները հայտարարել են, որ արտաքսում են 48 ռուս դիվանագետների և ՄԱԿ-ում ՌԴ-ի ներկայացուցչության 12 աշխատակիցների, ինչպես նաև փակում են Սիեթլում ՌԴ-ի հյուպատոսությունը: