Ավստրալիան մտադիր է արտաքսել երկու ռուս դիվանագետների Մեծ Բրիտանիայում նախկին ռուսական գործակալի թունավորման առնչությամբ, հայտարարել է երկրի վարչապետ Մալքոլմ Թերնբուլը, փոխանցում է ''Reuters''-ը:
"Միացյալ Թագավորության և այլ դաշնակիցների և գործընկերների հետ միասին Ավստրալիան միջոցներ է ձեռնարկում ՝ ի պատասխան Սոլսբերիում վերջերս տեղի ունեցած հարձակման", - ասված է վարչապետի հայտարարության մեջ:
Ըստ հայտարարության՝ նշված դիվանագետները չգրանցված գործակալներ են, որոնց գործունեությունը հակասում է Վիեննայի կոնվենցիաներին: