Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը հանդես է եկել որպես ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների շարունակման երաշխավոր:
«Ինձ համար դժվար Է խոսել Թուրքիայի և ԵՄ-ի միջև հարաբերությունների ներկա վիճակի մասին, բայց մենք պաշտպանում ենք երկխոսությունը շարունակելու Թուրքիայի ջանքերը: Առայժմ կարող ենք միայն խոստանալ, որ ինչ-որ մի պահի այդ անդամակցումը տեղի կունենա: Դեմագոգիա եմ համարում բանակցությունների դադարեցման շուրջ տեղի ունեցող խոսակցությունները: Ես այն բանի երաշխավորն եմ, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցման շուրջ բանակցությունները շարունակվելու են»,- ընդգծել Է Յունկերը մարտի 26-ին Վարնայում կայացած Եվրամիություն-Թուրքիա գագաթաժողովի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ:
Երկխոսության ակտիվացման համար Եվրահանձնաժողովի ղեավարը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին առաջարկել է Կիպրոսի և Հունաստանի հետ հարաբերությունները բարելավելու ջանքեր գործադրել, քանի որ դա ԵՄ հետ հարաբերությունների բարելավման անհրաժեշտ պայման է: