Արցախում առաջին անգամ Այվազովսկու կտավների ցուցահանդես կկազմակերպվի

16:52     27 մարտի, 2018

Մայիսի 28-ին Ստեփանակերտի պատկերասրահում առաջին անգամ կկազմակերպվի աշխարհահռչակ հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու կտավների ցուցահանդեսը, հայտնում է «Արցախպրես»-ը: 

Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արվեստների բաժնի վարիչ Երազիկ Դանիելյանը՝ նշել է, որ նախաձեռնությունը կիրականացվի ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ:

«Ցուցահանդեսը նվիրված է Հայաստանի առաջին հանրապետության անկախության 100-ամյակին և կազմակերպվում է մայիսյան տոնակատարություններին նվիրված միջոցառումների շրջանակներում: Ներկայացվելու են մեծ նկարչի օրիգինալ կտավները՝ բերված Հայաստանի ազգային պատկերասրահից»,- ավելացրել է Ե. Դանիելյանը:


© armedia.am