Ռուսաստանը բրիտանական Սոլսբերիում թունավորել է Գլխավոր հետախուզության վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալին, որպեսզի պառակտում առաջացնի ՆԱՏՕ-ում: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը, փոխանցում է Associated Press-ը:
«Ռուսներն անում են այն, ինչն, իրենց կարծիքով, կարելի է հերքել: Այդպիսով, նրանք փորձում են կոտրել ՆԱՏՕ-ի միասնությունը: Ռուսաստանն ընտրել է մրցակցության ուղին, ընդհուպ մինչև անպատասխանատու գործողություններ», - ասել է Պենտագոնի ղեկավարը: