Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Թուրքիա

12:58     28 մարտի, 2018

Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը Թուրքիայի պաշտպանության նախարարի հրավերով մարտի 28-ին պաշտոնական այցով Անկարա է մեկնել:

ԱՊԱ գործակալությունից հայտնում են, որ այցի շրջանակներում նախատեսվում է հանդիպում ռազմաքաղաքական ղեկավարության և Թուրքիայի այլ պետական կառույցների ղեկավարների հետ:

Մարտի 31-ին նախատեսվում է եռակողմ հանդիպում՝  Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների մասնակցությամբ, որը տեղի կունենա Թուրքիայի Գիրեսուն քաղաքում:


© armedia.am