Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը Թուրքիայի պաշտպանության նախարարի հրավերով մարտի 28-ին պաշտոնական այցով Անկարա է մեկնել:
ԱՊԱ գործակալությունից հայտնում են, որ այցի շրջանակներում նախատեսվում է հանդիպում ռազմաքաղաքական ղեկավարության և Թուրքիայի այլ պետական կառույցների ղեկավարների հետ:
Մարտի 31-ին նախատեսվում է եռակողմ հանդիպում՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների մասնակցությամբ, որը տեղի կունենա Թուրքիայի Գիրեսուն քաղաքում: