«Հանուն ժողովրդավարության ազգային լիգա» (ՀԺԱԼ) կուսակցության թեկնածու, խորհրդարանի ստորին պալատի նախկին խոսնակ, 66-ամյա Ու Վին Մյինտը, ընտրվել է Մյանմայի նոր նախագահ խորհրդարանական ընտրություններով, հայտնում է NEWS.am-ը:
Քվեարկության արդյունքները հայտարարվել են չորեքշաբթի օրը Մյանմայի խորհրդարանական հեռուստաալիքի եթերից:
Մյանմայի սահմանադրության համաձայն՝ նախագահին ընտրում է խորհրդարանը խորհրդարանի պատգամավորներից նախկինում ընտրված երեք փոխնախագահներից: Քանի որ նախորդ ընտրություններից հետո միայն երկու փոխնախագահ էր մնացել, անցած շաբաթ խորհրդարանում լրացուցիչ ընտրություններ անցկացվեցին: Գործող փոխնախագահներ Ու Մյին Շվեից եւ Հենրի Վան Տհիոյից բացի՝ փոխնախագահի պաշտոնում ընտրվեց նաեւ իշխող ՀԺԱԼ-ի առաջնորդ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Աուն Սան Սու Չժիի մտերիմ մերձավոր, խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Ու Վին Մյինտը:
Ու Վին Մյինտը լքել էր խոսնակի պաշտոնը՝ ընտրություններին որպես թեկնածու մասնակցության համար: