Թուրքական իշխանությունները երկրում բնակարանաշինությանն աջակցելու և օտարերկրյա գումարներ ներգրավելու նպատակով անշարժ գույք գնելու դիմաց քաղաքացիություն տրամադրելու կարգում փոփոխություններ են կատարել։
Ինչպես փոխանցում է News.am-ը՝ հղում կատարելով թուրքական Diken-ին, 2018-ի մայիսից Թուրքիայում նոր օրենք է գործելու, որի համաձայն 300 հազար դոլար արժողությամբ անշարժ գույք գնող օտարերկրացին առանց որևէ պայմանների քաղաքացիություն կարող է ստանալ։
Նախկինում քաղաքացիություն տրվում էր 1 մլն դոլար և ավել գնով անշարժ գույք գնողին, սակայն իշխանությունները նկատել են, որ հիմնական վաճառվող անշարժ գույքը տատանվում է 300 հազար դոլարի սահմաններում։
Նշվում է, որ իշխանություններն այս քայլին են գնում, քանի որ երկրում նվազում են բնակարանների վաճառքի տեմպերը։
Հիշեցնենք, որ Թուրքիայում Հայաստանի և Հյուսիսային Կորեայի քաղաքացիները չեն կարող բնակարան կամ այլ անշարժ գույք գնել։