Երևանի օրը նշվելու է ոչ թե 2018 թվականի հոկտեմբերի 13-ին, այլ սեպտեմբերի 29-ին և 30-ին: Ինչպես տեղեկացնում է PanArmenian-ը, համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության մարտի 29-ի նիստում:
«2018 թվականի սեպտեմբերի 29-ին և 30-ին Երևանի օրը նշելու և Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված «Էրեբունի-Երևան» տոնական միջոցառումների մասին» որոշումով առաջարկվում է տեղափոխել Երևանի օրը՝ հաշվի առնելով նաև 2018 թվականի հոկտեմբերին ՀՀ-ում կայանալիք Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովի կապակցությամբ իրականացվող միջոցառումների ծավալը, դրանց պատշաճ իրականացնելու անհրաժեշտությունը և պահանջվող ժամանակը: