Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մոհամմեդ բին Սալմանը միջազգային հանրությանը կոչ է արել սաստկացնել Իրանի վրա տնտեսական և քաղաքական ճնշումը՝ տարածաշրջանում ռազմական առճակատումից խուսափելու համար, փոխացում է ՐԻԱ Նովոստին:
Արքայազնի խոսքերով պատժամիջոցները կուժեղացնեն «ռեժիմի վրա ճնշումը»: «Մենք պետք է հաջողության հասնենք, որպեսզի խուսափենք ռազմական հակամարտությունից: Եթե մեզ չհաջողվի հասնել նրան, ինչը փորձում ենք անել, ապա 10-15 տարի հետ Իրանի հետ կարող է պատերազմ սկսվել»,- մասնավորապես նշել է արքայազնը:
Արքայազն Մոհամմեդի ջանքերով Սաուդյան Արաբիան Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է և ճնշում գործադրել Մերձավոր Արևելքի ու Աֆրիկայի երկրների վրա, որ Թեհրանի հետ հարաբերությունները սահմանափակեն՝ նրան մեղադրելով արաբական գործերին միջամտելու մեջ: