ՌԴ պաշտպանության նախարարությունը հրապարակել Է «Սարմատ» միջմայրցամաքային ծանր բալիստիկ հրթիռի փորձարկումների տեսանյութը: 23 վայրկյան տևողությամբ հոլովակի կադրերում երևում է հրթիռի արձակումը Պլեսեցկ տիեզերակայանից: Սա «Սարմատի» արդեն երկրորդ փորձարկումն է, փոխանցում է «ՌԻԱ» գործակալությունը:
Վլադիմիր Պուտինը ՌԴ Դաշնային ժողովին հղած ուղերձում ներկայացրել էր ռուսական սպառազինության նորագույն տեսակները, որոնք իրենց նմանը չունեն աշխարհում: Խոսքը «Սարմատ» հրթիռային համալիրի, ստորջրյա անօդաչուների, միջուկային էներգակայանքով թևավոր հրթիռի, «Կինժալ» ավիացիոն հրթիռային համալիրի և լազերային զենքի մասին է: