Անկարան մերժել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Սիրական ժողովրդավարական ուժերի հետ Ֆրանսիայի միջնորդությամբ երկխոսություն սկսելու առաջարկը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը, փոխանցում է «Իզվեստիա»-ն:
Նա նշել է, որ «Թուրքիայի և ահաբեկչական կազմավորման» միջև երկխոսությունը, կապերը կամ միջնորդությունը «հեռու են լուրջ լինելուց»: Ֆրանսիայի առաջարկը նա որակել է որպես քայլ՝ ուղղված «ահաբեկիչների գործունեության օրինականացմանը»: