Չինական Շանհայում թեստային ռեժիմով գործարկվել է ամբողջությամբ ավտոմատացված անօդաչու մետրոյի ճյուղ, հաղորդում է NEWS.am-ը՝ հղում կատարելով ՌԻԱ Նովոստին:
Պուցզյան ճյուղում գնացքների փորձնական շահագործումը սկսվել է մարտի 31-ին: Պուցզյան ճյուղի երկարությունը 6.68 կմ է, ունի 6 կայարան:
Փորձարկման ժամանակահատվածում գնացքները պիկ ժամերին կշարժվեն 3 րոպե 20 վայրկյան, իսկ սովորական ժամերին եւ հանգստյան օրերին մոտ 6 րոպե ընդմիջումով: Յուրաքանչյուր գնացքը բաղկացած է չորս վագոններից, որոնք կարող են առավելագույնը 726 մարդու տեղավորել: