Ճապոնիայի կառավարությունը որոշում է կայացրել «Մեծ Քսանյակի» նիստը 2019թ․-ին անցկացնել Օսակա քաղաքում հունիսի 28-29-ին։ Այդ մասին այսօր հայտարարել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիխիդե Սուգան։
«Ինչ վերաբերում է Օսակայում կայանալիք G20-ի գագաթաժողովին, ապա մենք ուսումնասիրել ենք հանդիպումների օրակարգն ու միջազգային խոշոր միջոցառումների ժամանակացույցը և որոշում ենք կայացրել այն անցկացնել հունիսի 28-ից 29-ը»,- ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը։
2019թ․-ին G20-ի գագաթաժողովը Ճապոնիայում անցկացնելու մասին որոշումն ընդունվել է անցյալ տարի Գերմանիայում կայացած հանդիպման ժամանակ։ Օսական Ճապոնիայի մեծությամբ երրորդ քաղաքն է՝ 2,7 մլն բնակչությամբ։