Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան հեռացել է Ադրբեջանից: Նա վերադարձել է ԱՄՆ՝ ավարտելով իր դիվանագիտական առաքելությունը:
Տեղեկացվում է, որ դեսպանը որոշել է թոշակի անցնել:
Սեկուտան Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնն զբաղեցնում էր 2015 թվականի փետրվարից:
Ադրբեջանում ԱՄՆ նոր դեսպան առայժմ չի նշանակվել: