Հայաստանի ռուսական ռազմակայանի Հարավային ռազմական օկրուգի ստորաբաժանումների զինծառայողները մասնակցում են «Ալագյազ» բարձրլեռնային պոլիգոնում ծավալված երկկողմ մարտավարական զինավարժություններին։ NEWS.am-ի փոխանցմամբ այս մասին հայտնել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում:
Մեկ շաբաթվա ընթացքում զինծառայողները զորամիավորման հրամանատար գնդապետ Վլադիմիր Ելկանովի ղեկավարությամբ մարտավարական գործողություններ կփորձարկեն հրետանու, հակաօդային պաշտպանության և ավիացիայի աջակցությամբ:
Զորավարժությունների ընթացքում գործի կդրվեն անօդաչուներ: Վարժանքների ընթացքում զինծառայողները ժայռոտ բարձլեռնային տեղանքի պայմաններում կկատարեն ստուգարքային վարժություններ, մարտական հրաձգություն կիրականացնեն հրաձգային զենքից, նռնականետներից, հետևակի մարտական մեքենաների, տանկերի սպառազինությունից, հրետանային և զենիթահրթիռային թնդանոթներից:
Երկկողմ մարտավարական վարժանքներին մասնակցում են ավելի քան հազար զինծառայողներ և գործի են դրվել շուրջ 300 միավոր ռազմական հատուկ տեխնիկա, այդ թվում կործանիչներ, բանակային և անօդաչու ավիացիա։