ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերով ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր սպանությունը կարող էր ձեռնտու լինել բրիտանական հատուկ ծառայություններին և իշխանություններին, որոնք բարդ իրավիճակում են հայտնվել Brexit-ի պատճառով։ Այդ մասին Ս․Լավրովը հայտարարել է այսօր Մոսկվայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Ուրիշ բացատրություններ էլ կան, դրանց մասին փորձագետներն էլ են խոսում։ Նրանք նշում են, որ դա կարող է ձեռնտու լինել բրիտանական հատուկ ծառայություններին, որոնք հայտնի են սպանության թույլտվությամբ գործելու իրենց ունակություններով»,- ասել է Լավրովը, հայտնում է Interfax-ը։
Բացի այդ, նրա խոսքերով, դա կարող է ձեռնտու լինել նաև բրիտանական իշխանություններին, «որոնք բարդ իրավիճակում են հայտնվել՝ չկատարելով իրենց ընտրողներին տված խոստումները այն պայմանների վերաբերյալ, որոնք պարտավորվել էին ապահովել Brexit-ի ընթացքում»։