Ստամբուլից հինգ տարի առաջ Մարդինի նահանգի հայրենի Դերիք բնակավայր վերադարձած հայազգի Զեքերիա Սաբունջուն Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը նշել է տեղի Սուրբ Գևորգ եկեղեցում, հայտնում է «Արմենպրես»-ը:
Նշվում է, որ Զեքերիա Սաբունջուն միայնակ այցելել է Սուրբ Գևորգ եկեղեցի, հնչեցրել եկեղեցու զանգերը, մոմ վառել, աղոթել, ապա տոնը ընտանիքի հետ ևս նշելու համար մեկնել Ստամբուլ: