Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնում ընթրել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի (IDeA) համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի հետ, հայտնում է «Արմենպրես»-ը:
Ընթրիքին մասնակցել են նաև աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը և Հենրիխ Մխիթարյանի քույրը` Մոնիկա Մխիթարյանը: Նշենք, որ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը ներկա է եղել նաև Անգլիայի առաջնության «Արսենալ» - «Սթոք Սիթի» խաղին: