Ռուսաստանի և Թուրքիայի փոխհարաբերությունների զարգացման համար խոչընդոտներ չկան: Անկարան Մոսկվայի «գերակա և շատ հուսալի գործընկերն է»: Այդ մասին հայտարարել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի իր պաշտոնակից Ռեջեփ Թայյիփ Էրդողանի հետ բանակցությունների առաջին օրվա արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսում, փոխանցում է «Արմենպրես»-ը:
Թուրքիայի ղեկավարը բարձր է գնահատել այն փաստը, որ Պուտինը նախագահական նոր ժամեկտով վերընտրվելուց հետո արտասահմանյան առաջին այցը կատարել Է Թուրքիա:
Երկու երկրների նախագահները ոչ միայն բանակցություններ են վարել, այլև տեսակոնֆերանսի ռեժիմով տվել են «Աքքույու» ատոմային էլեկտրակայանի շինարարության մեկնարկը: Ռուսաստանի նախագահը, նշելով, որ Մոսկվայի ու Անկարայի փոխհարաբերությունները «շատ կառուցողական են զարգանում», ճշտել է, որ ,դա իր արտացոլումն է գտնում առևտրատնտեսական գործունեության արդյունքներում, խոշոր նախագծերի իրականացման տեմպերի մեջ, ինչը վերաբերում Է «Թուրքական հոսքին և ատոմային էներգետիկային:
«Ես այսօր ոչ մի խնդիր չեմ տեսնում, որը կարող Է խանգարել Թուրքիայի Հանրապետության հետ հարաբերությունների զարգացմանը»,- ընդգծել է Ռուսաստանի ղեավարը երկկողմ բանակցություններից և Ռուսաստանի ու Թուրքիայի միջև համագործակցության բարձր մակարդակի խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում: Ավելի վաղ նիստում Պուտինը նշել է, որ 2017 թվականի արդյունքներով երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն ավելացել է տպավորիչ 40 տոկոսով՝ մինչև 22 մլրդ դոլար»:
ՌԴ նախագահն արձանագրել Է, որ «Թուրքական հոսք» նախագիծը շատ ավելի արագ է իրականացվում, քան «Հյուսիսային հոսք-2» նախագիծը:
Լրագրողներին հատկապես հետաքրքրել Է ՌԴ-ի և Թուրքիայի ռազմատեխնիկակակն համագործակցության թեման, մասնավորապես, Թուրքիային ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման արագացումը: Պուտինի խոսքով՝ մատկարարումների արագացումը տեղի Է ունենում թուրք գործընկերների խնդրանքով: «Մենք արագացրել ենք արտադրությունը և պայմանավորվածության ենք եկել գների շուրջ, ինչը չափազանց կարեւոր է»,- ասել է ՌԴ նախագահը:
Պուտինը նաև հայտնել է, որ իր թուրք պաշտոնակցի հետ քննարկել է սիրիական հակամարտության կարգավորման հետագա քայլերը: «Այդ հարցերը լրացուցիչ քննարկելու ենք Իրանի նախագահի մասնակցությամբ եռակողմ հանդիպմանը»,- հավելել է նա: Պուտինը նշել է, որ Էրդողանի հետ կարծիքներ է փոխանակել միջազգային այլ հրատապ խնդիրների շուրջ: