Հայաստանի որոշ մարզերում ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերն առատ ձյուն է տեղացել։ ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում է՝ ինչպիսին է ապրիլյան ձմեռը Հայաստանում։
Ավելի վաղ, ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից հայտնել էին, որ ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը, ժամը 04։00-07։00 ընկած ժամանակահատվածում Արարատի և Արմավիրի մարզերում, Տավուշում, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռնային գոտում հողի մակերևույթին կանխատեսվում է -2․․․-3 աստիճան։