ՀՀ որոշ շրջաններում գիշերը հողի մակերևույթին կանխատեսվում է -2․․․-3 աստիճան. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
ՀՀ ԱԻՆ-ից նախազգուշացում.
Ուշադրություն Ապրիլի 4-իլույս 5-իգիշերը, ժամը 04։00-07։00 ընկածժամանակահատվածումԱրարատիևԱրմավիրիմարզերում, Տավուշում, ԱրագածոտնիևՎայոցձորինախալեռնայինգոտումհողիմակերևույթինկանխատեսվումէ -2․․․-3 աստիճան։
Ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը, ժամը 04։00-07։00 ընկած ժամանակահատվածում Արարատի և Արմավիրի մարզերում, Տավուշում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռնային գոտում հողի մակերևույթին կանխատեսվում է -2․․․-3 աստիճան։
Ելնելով սպասվող ջերմային ֆոնից հատկապես ջերմոցային տնտեսություններին հորդորում ենք փակել ջերմոցները, իսկ սածիլված դաշտերում հնարավորության դեպքում նշված ժամերին կատարել ոռոգում։