Զատկի տոնից առաջ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ներում Է շնորհել 64 դատապարտյալների: Sputnik-georgia-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է դատապարատյալների համաներման պետական հանձնաժողովի նախագահ Զվիադ Քորիձեն:
Ներման արժանացածներից 41-ը բանտից կհեռանան արդեն այսօր: Մնացած 23 դատապարտյալների պատժաժամկետները կրճատվել են: Նրանց թվում կան ինչպես որոշակի ժամկետով ազատազրկվածներ, այնպես Էլ անժամկետ բանտարկվածներ,:
Քորիձեի խոսքով, ներման արժանացածների թվում կան երեք կին և երկու անչափահաս: