Վրաստանի արևմուտքում գտնվող հանքի փլուզման հետևանքով զոհվել է 6, վիրավորվել՝ 3 մարդ, հայտնում է Վրաստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ նախնական տվյալներով հանքում պատը դեֆորմացվել է, ինչի հետևանքով էլ տեղի է ունեցել փլուզումը: Այժմ իրականացվում է միջադեպի հետաքննություն: