Վիեննան հրաժարվել է ռուս դիվանագետներին արտաքսել, որպեսզի լավ հարաբերություններ պահպանի Ռուսաստանի հետ: Այս մասին Plus 4 հեռուստաալիքի եթերում հայտարարել Է Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրցը:
«Եվրամիության երկրների մեկ երրորդը չարտաքսեց ռուս դիվանագետներին, և մենք նրանց թվում ենք: Մենք չեզոք երկիր ենք և կենտրոնակայան ենք հանդիսանում միջազգային բազմաթիվ կազմակերպությունների համար, ինչպիսիք են ՄԱԿ-ը կամ ԵԱՀԿ-ն»,- ասել է քաղաքական գործիչը:
Կուրցը հիշեցրել է, որ Ավստրիան՝ որպես ԵՄ անդամ, պաշտպանել է խորհրդակցությունների համար Մոսկվայից ԵՄ-ի դեսպանի հետկանչումը Բրյուսել: