Վրաստանում պետական ծառայողների համար նախատեսված բոլոր դասերի ավտոմեքենաները կարող են լինել ցանկացած գույնի, բացի սևից. երկրի կառավարությունը համապատասխան փոփոխություններ է մտցրել «Պետական ավտոհավաքակազմի վերաբաշխման, ծառայական ավտոմեքենայի դասակարգման և գնման կամ փոխարինման կանոնների մասին» որոշման մեջ:
Ինչպես հայտնում է Sputnik-Грузия-ն, սև ավտոմեքենաներից հրաժարումը եղել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի նախաձեռնությունը:
Ընթացիկ տարվա հունվարին սև գույնի ավտոմեքենաների արգելք է սկսել գործել Թուրքմենստանում: Ի տարբերություն Վրաստանի, Թուրքմենստանում այս արգելքը տարածվում է բոլոր ավտոմեքենաների վրա: