Սուրբ Աթոռ պաշտոնական այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ ապրիլի 5-ին, հանդիպել է Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, պաշտոնական արարողությունից հետո Ֆրանցիսկոս պապը և Սերժ Սարգսյանն առանձնազրույց են ունեցել:
Մոտ կես ժամ տևած առանձնազրույցին հաջորդել է նվերների փոխանակման արարողությունը: ՀՀ Նախագահը կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդին փոխանցել է Սուրբ Գայանե եկեղեցու մանրակերտը, իսկ Հռոմի պապը Սերժ Սարգսյանին է հանձնել խաղաղությունը խորհրդանշող մարմարե քանդակ:
Ֆրանցիսկոս պապի հետ հանդիպումից հետո ՀՀ նախագահ Սարգսյանն այցելել է Սուրբ Աթոռի պետքարտուղար Կարդինալ Պիետրո Պարոլինի գրասենյակ, որտեղ նրանք առանձնազրույց են ունեցել: