Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանոս Կամենոսը հայտնել է Թուրքիայի հետ սահմանին հունական զորախումբն ուժեղացնելու մասին. Էգեյան ծովում Էվրոս կղզու շրջան կուղարկվի 7 հազար զինվորական, փոխանցում է РИА Новости-ն:
Նախարարի խոսքերով որոշումը պայմանավորված է Թուրքիայի հետ հարաբերությունների վատացմամբ:
Երկու երկրների միջև հարաբերությունները սրվել են մարտի սկզբին, երբ Թուրքիան Էվրոսի շրջանում կալանքի տակ վերցրեց երկու հույն զինծառայողների: Աթենքում հայտարարել են, որ հույն զինվորներն այլ երկրի տարածք են մտել սխալմամբ՝ վատ եղանակի պատճառով և ակնկալում էին, որ Թուրքիան մեկ օրվա ընթացքում կհանձնի ձերբակալվածներին: Սակայն Անկարան նրանց մեղադրեց իր տարածք անօրինական ներթափանցման մեջ, նրանց լրտեսության մեղադրանք է սպառնում:
Ավելի վաղ Աթենքը հրաժարվել էր Անկարային արտահանձնել Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո իր երկրում ապաստանած թուրք զինվորականներին: