ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Արևմտյան Վիջինիայում հարկային քաղաքականությանը նվիրված կլոր սեղանի նիստի ժամանակ դեն է նետել պատրաստված ճառի էջերից մեկը: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, համապատասխան տեսագրությունը հրապարակված է YouTube-ի Live on-air News ալիքում:
«Գիտեք, այստեղ պետք է լինեին իմ դիտարկումները, դա կտևեր մոտ երկու րոպե, բայց սատանան տանի դրան», - ասել է Թրամփը՝ օդ նետելով թղթի թերթիկը: Ըստ որում ԱՄՆ-ի ղեկավարն անմիջապես բացատրել է իր արարքը:
«Դա փոքր-ինչ ձանձրալի կլիներ»,- նշել է նա՝ շարունակելով ելույթը: