ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում ընտրվելու համար իրենց թեկնածությունն առաջադրած կանանց թիվը հասել է ռեկորդային ցուցանիշի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել է Associated Press գործակալությունը:
Այն բանից հետո, երբ Վիրջինիայի նահանը հրապարակեց իր թեկնածուների ցուցակը, Դեմոկրատական և Հանրապետական կուսակցություններից Կոնգրեսի ստորին պալատի տեղերին հավակնող կանանց թվաքանակը կազմել է 309: Նշվում է, որ այդ ցուցանիշը 11-ով ավելի է նախորդ համանման ռեկորդից, որը սահմանվել Է 2012 թվականին: Այն ժամանակ իրենց թեկնածությունն առաջարդել Էին 298 կանայք:
Սպասվում է, որ առաջիկա շաբաթներին այդ ցուցանիշը դեռ կմեծանա, քանի որ նահանգների մոտավորապես կեսը դեռեւս չի հայտարարել իր թեկնածուների անուննները:
Associated Press-ը նշում է, որ կանանցից շատերն իրենց ընտրարշավները կառուցում են այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են առողջապահությունը, կրթությունը և հավասարությունը աշխատատեղերում:
2018 թվականի նոյեմբերին ԱՄՆ-ում տեղի կունենան այսպես կոչված միջանկյալ ընտրությունները, որոնցում կընտրվեն Ներկայացուցիչների պալատի 435 անդամներ եւ 34 սենատորներ, նաեւ կանցկացվեն մի խումբ նահանգապետների ընտրություններ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: