Ռուսաստանն անպայման շատ կոշտ կպատասխանի ՌԴ քաղաքացիների ու կազմակերպությունների դեմ նոր պատժամիջոցներին, գրված է արտգործնախարարության մեկնաբանության մեջ։
«Բնական է, որ մենք ցանկացած նոր հակառուսական հարձակում անպատասխան չենք թողնի, բայց նախևառաջ Վաշինգտոնին խորհուրդ կտայինք հնարավորինս արագ ազատվել այն պատրանքներից, իբր մեզ հետ կարելի է խոսել պատժամիջոցների լեզվով»:
Հիշեցնենք, որ Վաշինգտոնում պատժամիջոցները բացատրել են նրանով, թե ՌԴ նշված կազմակերպությունները եկամուտ են ստանում իրենց կառավարության ապակայունացնող գործունեությունից։