Գերմանիայում ՀՀ դեսպանությունը ճշտում է Մյունսթեր քաղաքում տեղի ունեցածի հետևանքով տուժածների ու մահացների մեջ հայեր կան, թե ոչ։
«Գերմանիայում ՀՀ դեսպանությունը ճշտում է Մյունսթեր քաղաքում տեղի ունեցածի հետևանքով զոհերի և վիրավորների թվում ՀՀ քաղաքացիների առկայությունը»,- նշված է դեսպանության թվիթերյան էջում։
Նշենք, որ Գերմանիայի արևմտյան Մյունսթեր քաղաքում այսօր բեռնատար ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին մահացել է 3, տուժել` 50 մարդ։
Rheinische Post-ը` հղում կատարելով ոստիկանության աղբյուրներին, գրում է, որ դեպքը որպես ահաբեկչություն է դիտարկվում։
Սակայն պաշտոնական հաստատում դեռևս չկա: