Grenke Chess Classic գերհզոր մրցաշարը մոտենում է ավարտին, հաղորդում է Chess.am-ը։ Երեկ տեղի են ունեցել 7-րդ տուրի հանդիպումները, որոնցից 2-ն ավարտվել են հաղթանակով՝ Կարլսենն առավելության է հասել Նայդիչի, իսկ Կարուանան՝ Վաշիե-Լագրավի նկատմամբ։
Հաղթանակի շնորհիվ Կարուանան կես միավորով առաջ անցավ և այժմ մրցաշարային աղյուսակը միայնակ է գլխավորում։ Նրան 4․5 միավորով հետապնդում են Կարլսենն ու Վիտյուգովը։ Լևոն Արոնյանը միավորը կիսեց վերջինիս հետ և այժմ Վաշիե-Լագրավի հետ 4 միավորով կիսում է 4-5-րդ տեղերը։
Այսօր Grenke Chess Classic-ում տեղի կունենա նախավերջին՝ 8-րդ տուրը, որի զույգերն են՝