Սիրիական ավիաբազան ենթարկվել է հրթիռային հարձակման

10:51     9 ապրիլի, 2018

Հոմս նահանգում Սիրիայի ռազմաօդային ուժերի ավիաբազնա ենթարկվել է հրթիռային հարձակման, հայտնում է սիրիական SANA գործակալությունը: Հաղորդվում է, որ սիրիական հակաօդային պաշտպանության ուժերին հաջողվել է ոչնչացնել 8 հրթիռ: Հարձակման արդյունքում կան զոհեր և վիրավորներ, նրանց թիվը ճշտվում է:

Դեռևս պաշտոնական հաղորդագրություն, թե ով է կանգնած հրթիռային հարձակման հետևում, չկա:

Սիրիական լրատվամիջոցների կարծիքով հարձակման հետևում կանգնած է ԱՄՆ-ը, սակայն Պենտագոնն արդեն հերքել է իր մասնակցությունը հարձակմանը:


© armedia.am